Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ԴԱՎՄԱՐԿ» ՍՊԸ-ին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ 1 փողոց թիվ 70 հասցեում գործող լցակայանում հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ միջոց։
Տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։




























