Դանիայում ահաբեկչություն է կանխվել: Այդ մասին հայտարարել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հատուկ ծառայությունները ձերբակալել են երկու սոմալեցիների` 18 եւ 23 տարեկան, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Եղբայրներից մեկը ձերբակալվել է երկրի արեւմուտքում` Աարհուս քաղաքում, մյուսը` Կոպենհագենի օդանավակայանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























