Այսօր՝ նոյեմբերի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։

Պետական բյուջեի նախագիծը ներկայացրել է Կառավարությունը։ Քննարկումն ընթանում է պատգամավորների, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, մարզպետների և Երևանի քաղաքապետի մասնակցությամբ։