Facebook սոցիալական ցանցում բացված «Յունիբանկի» պաշտոնական էջում հունիսի 1-ից  կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների ծրագրին նվիրված նոր մրցանակային խաղարկություն: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Facebook ցանցի օգտվողները, այցելելով «Յունիբանկի» էջը, կարող են  դառնալ խաղարկության մասնակից:

Յուրաքանչյուր օր բանկի էջում կհայտնվի հարց «Մագնիս» արտոնությունների ծրագրի, գործընկեր կազմակերպությունների եւ նրանց կողմից «Յունիբանկի» քարտապաններին տրամադրվող զեղչերի պայմանների վերաբերյալ: Մասնակիցների խնդիրն է ճիշտ եւ որքան հնարավոր է արագ պատասխանել այդ հարցերին եւ հավաքել համապատասխան միավորներ: Միաժամանակ մասնակիցները պետք է ներկայացնեն հետաքրքիր առաջարկություն «Մագնիս» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ եւ դրանով իսկ իրենց օգտին գրանցեն «like»-եր: Խաղարկության հաղթողներ կճանաչվեն այն 4 մասնակիցները, որոնք կհավաքեն առավելագույն քանակով միավորներ եւ like-եր:

Մրցանակային հիմնադրամը ձևավորված է ծրագրի գործընկերների կողմից տրամադրված նվերներից`   

- միամսյա այցելություն Gold’s Gym մարզակումբ  

- Mon Ami ծաղկի սրահի 50 000 դրամի կտրոն + 20% զեղչի քարտ

- այցելություն «7 KADR» կինոակումբի VIP սրահ` 4 անձի համար

- MP3 player NIX-Computers խանութ - սրահի կողմից

Խաղարկության մանրամասները կթողարկվեն http://www.facebook.com/unibankarmenia էջում:

«Մագնիս» արտոնությունների ծրագիրը «Յունիբանկի» կողմից գործարկվել է 2011թ.: Ծրագրի շրջանակներում մոտ  90 կազմակերպություններ (խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ, ապահովագրական ընկերություներ եւ այլն) «Յունիբանկի» քարտապաններին տրամադրում են մինչեւ 35% զեղչեր: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը:

Մրցանակային խաղարկությանը կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած Հայաստանի տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները: Խաղարկությանը չեն կարող մասնակցել կազմակերպչի` «Յունիբանկ» ՓԲԸ-ի  աշխատակիցները: