Հայաստանի հետ սահմանկից Թուրքիայի Իգդիր նահանգում գործարարները փաստում են տնտեսական ծանր վիճակը եւ միակ ելքը տեսնում են Հայաստանի հետ սահմանի բացումը։
Թուրքական ANKA–ի փոխանցմամբ՝ Իգդիրում խանութպաններն էլ շատ են նեղված տնտեսական ճգնաժամից։ Նրանք շատ են ցանկանում, որ հայ–թուրքական սահմանը բացվի, հայերը գան առեւտուր անեն։
Տեղացի գործարարները բողոքում են, որ նահանգում աշխատանք չկա, գումար չի շրջանառվում, նրանք պահանջում են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, իգդիրցի գործարարները կարողանան գոյատեւեն։
Փողոցում անցորդները եւս պնդում են, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ սահմանները բացել, որպեսզի Իգիրում տնտեսական աշխուժություն լինի։





























