Հնդկաստանի Ասամ նահանգում Oil India Limited (OIL) ընկերության հինգ աշխատակից պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
Տուժածները հոսպիտալացվել են։ Եվս մեկ աշխատակից պայթյունից հետո անհետ կորել է։
Հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության հում նավթի պահեստավորման հատվածում՝ առաջացնելով ուժեղ հրդեհ։





























