Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար քարշակ գնացքը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են «Toyota»-ի վարորդի և գնացքավարի ինքնությունը։