Հայաստանում գործող իշխանությունները փորձում են հայ ժողովրդի թիկունքում իրականացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրերը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Մասնավորապես, նա մատնանշել է Հայաստանի Սահմանադրությունը նորով փոխարինելու ցանկությունը։ Նման քայլերը նա որակել է որպես դավադրություն։
«Բայց ես համոզված եմ, որ ժողովրդի մեծ մասը դեմ է այս ամենին։ Եվ դրա ապացույցը վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իրեն ապահովել սահմանադրական մեծամասնությամբ… Հետևաբար, ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը։ Նա արդեն «ոչ» է ասել «Ալիևի Սահմանադրությանը» և «այո»՝ Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը», - ասել է պատգամավորը։





























