Հերթական անհեթեթ գործողությունը, որը դժվար է լուրջ համարել. NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները`մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացած ռազմական շքերթի առնչությամբ ՄԱԿ-ին դիմելու մասին:
«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, կարող է հռչակագրային հայտարարությունների հանգեցնել, ինչպես դա արդեն եղել է: Սակայն դա ոչինչ չի տա»,-նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ռազմական շքերթը նվիրված էր Մեծ հայրենականում հաղթանակի 67-րդ տարեդարձին, Շուշիի ազատագրման եւ Հայկական բանակի կազմավորման 20-ամյակին:




























