Նոյեմբերի առաջին հինգ օրերին դեպի Թուրքիա ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները գրեթե չորս անգամ գերազանցել են սեպտեմբերի և հոկտեմբերի նույն ժամանակահատվածների ցուցանիշները։ Այս մասին են վկայում «Գազպրոմի» օպերատիվ տվյալները, փոխանցում է «Կոմերսանտը»։

Ընկերությունն արտահանման աճը կապել է եվրոպական գազի շուկայում տիրող իրավիճակի հետ։ «Գազպրոմի» տվյալներով՝ Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններից գազի ռեկորդային ծավալներ են դուրս բերվել հոկտեմբերի 28-ին և 29-ին, ինչպես նաև նոյեմբերի 1-ին, 2-ին և 4-ին։

Հոկտեմբերին ևս Թուրքիայում ռուսական գազի մատակարարումները զգալիորեն աճել են․ դրանց ընդհանուր ծավալը սեպտեմբերի համեմատ ավելացել է 78%-ով։