Ստամբուլի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել են` բողոքելով կառավարության մտադրության դեմ, որը ցանկանում է օրենքով արգելել տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին գործադուլներ անել:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, չեղյալ է հայտարարվել Turkish Airlines ավիաընկերության շուրջ 100 չվերթ:
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի խոսքով, ընդհանուր առմամբ, ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 104 չվերթ, այդ թվում միջազգային: Սպասվում է, որ ակցիան կշարունակվի մինչեւ կեսգիշեր, որից հետո Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը կանցնի աշխատանքային սովորական ռեժիմի:



























