«Ուղիղ ասում եմ, որ եթե ԱԱԾ-ն և ՊՊԾ-ն չլիներ, ՀԷՑ-ը չէին կարողանալու խլել, բայց, ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ ՔՊ-ն, հեռանալու է, և, անկախ նրանից, թե ո՞վ է լինելու հաջորդ իշխանությունը, ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Ցանկացած կազմակերպություն այս ամենն ուսումնասիրելու է ՀԷՑ-ը ձեռք բերելու ժամանակ։ Իմանալու պարագայում, կասկածում եմ, որ ձեռք կբերի։ Այս իշխանությունը հավերժ չէ, շատ շուտ հեռանալու է, և ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատերերին։
Սամվել Կարապետայանը վերցրել է սնանկության գնացող ընկերությունը, 8 տարի այն լավարկելուց հետո վերցրել է ընդամենը շահույթի 20 տոկոսը, ՔՊ-ն եկել ասում է՝ հափշտակություն»,– ասել է նա։




























