Փարիզում անցկացված ցույցին մասնակցել է շուրջ 46 հազար մարդ, հայտնել է Le Monde-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրային։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Ազգի հրապարակ՝ նույն երթուղով, ինչ հինգշաբթի։ Կազմակերպիչները դեռ չեն հրապարակել մասնակիցների թվի վերաբերյալ իրենց տվյալները։
Ոստիկանության տեղեկություններով՝ տեղի ժամանակով ժամը 16:45-ի դրությամբ Փարիզի ագլոմերացիայում իրավիճակը շարունակում էր հանգիստ մնալ։ Առավոտից իրավապահներն իրականացրել են 5 813 ստուգում և բերման ենթարկել 15 մարդու։
Ազգի հրապարակում տոնական մթնոլորտ էր տիրում․ մասնակիցները պարում էին և ֆուտբոլ խաղում։ Հաղորդվել է, որ ամբոխի մեջ ինչ-որ մեկը նռնակ է նետել, և կարճ ժամանակով հրմշտոց է առաջացել։ Միջադեպի հանգամանքները դեռ հայտնի չեն։ Բացի այդ, հրշեջներին հաջողվել է արագ մարել փոքր հրդեհը։



























