Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) իշխող դաշինքը կարող է Բավարիայի խորհրդարանի նախագահ Իլզե Այգներին առաջադրել Գերմանիայի նախագահի թեկնածու, հաղորդել է DW-ն։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի հաստատել այս տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցություններն իրենց թեկնածուի անունը կհայտարարեն երկուշաբթի։

Ըստ լրատվամիջոցների՝ Այգներին կարող են աջակցել իշխող կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները՝ ՔԴՄ-ն, ՔՍՄ-ն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)։ Նա պետք է փոխարինի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։

Ավելի վաղ Մերցը հայտնել էր, որ կցանկանար պետության ղեկավարի պաշտոնում կին տեսնել։ Այգների թեկնածությանը հրապարակայնորեն աջակցել են նաև ԳՍԴԿ-ի և «Կանաչներ» կուսակցության որոշ ներկայացուցիչներ։

Եթե Դաշնային ժողովն ընտրի Այգներին, նա կդառնա Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը և ՔՍՄ առաջին ներկայացուցիչը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Դաշնային ժողովը բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից և 16 դաշնային երկրամասերի ներկայացուցիչներից։