Թուրքիայի ԱԳՆ-ն ուղերձ է հրապարակել, որում շնորհավորել է Ադրբեջանին Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
«Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձին մենք անկեղծորեն նշում ենք մեր եղբայրական ադրբեջանական ժողովրդի և պետության Հաղթանակի օրը։ Մենք հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։




























