Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Հաղթանակի օրվա» առթիվ. այսօր նշվում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը, որի հետևանքով Արցախը պատմության մեջ առաջին անգամ զրկվեց իր ողջ հայ բնակչությունից։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Տոկաևն ընդգծել է «այս տարեթվի առանձնահատուկ նշանակությունն ադրբեջանական պետականության պատմության մեջ և դրա կարևորությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների»։
«Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ևս կամրապնդվեն՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», - ասվում է Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։




























