Բարդ է նկարագրել, թե ինչ են զգացել Air Canada ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռի ուղեւորները, երբ թռիչքից հետո օդանավից սկսել են կտորներ թափվել գետնին:
Կանադական Տորոնտոյի արվարձաններից մեկի բնակիչները սարսափով են դիտել մետաղական անձրեւը:
Boeing-777-ը 300 ուղեւորներ էր տեղափոխում Տորոնտոյից Ճապոնիայի Նարիտու քաղաք, թռիչքից երկու ժամ անց վերադարձել է օդանավակայան: Ընդ որում, վայրէջքի թույլտվություն խնդրել են ոչ թե օդից, այլ գետնից, ոստիկանները դիսպետչերներին հայտնել են, որ օդանավից կտորներ են թափվում:
Տեղացիների խոսքով, կտորներն այնքան շիկացած են եղել, որ դրանց անհնար էր դիպչել: Ինքնաթիռի պահեստամասերը վնասել են մի քանի մեքենաներ, սակայն մարդկանց չեն դիպել:
Մոտ երկու ժամ օդանավը պտույտ է գործել երկնքում, ապա բարեհաջող վայրէջք է կատարել:











