Սադամ Հուսեյնի դուստրը մտադիր է հրապարակել հոր ձեռագիր հոշերը եւ դրա համար հարմար հրատարակիչ է փնտրում:

Իրաքի սպանված առաջնորդի ավագ դուստր Ռագադը բնակվում է Հորդանանում, իսկ Սադամ Հուսեյնի միակ եւ իրական հուշերի հրատարակման մասին Դուբայում հայտարարել է նրա փաստաբան Հայթամ Նաբիլ ալ-Հարշը:

Ինչպես հաղորդում է «Օբոզրեվատելը»` վկայակոչելով The Guardian-ը, Հուսեյնի դստեր փաստաբանը հրաժարվել է ասել, թե որքան ժամանակ է նախկին բռնապետն անցկացրել հուշեր գրելու վրա եւ ինչի մասին է նա գրել:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ Ռագադ Սադամ Հուսեյնը 2009 թվականին դեմ էր արտահայտվել հոր փաստաբան Հալիլ ալ-Դուլայմիի կողմից Հուսեյնի մասին գրքի հրատարակմանը: Գիրքը կոչվում է «Սադամ Հուսեյն. ամերիկյան նկուղից. Ինչ է իրականում տեղի ունեցել»: