Հայաստանի պետական կամերային նվագախումբը նախատեսում է հունիսին համերգներ տալ Թեհրանում: Այս մասին հաղորդում է իրանական Tehran Times-ը:

Իրանահայ դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը կղեկավարի նվագախումբը համերգների ժամանակ, որոնք կմեկնարկեն հունիսի 8-ին, «Վահդատ» դահլիճում: Ընդհանուր առմամբ, կտրվի 14 համերգ` տարբեր ծրագրերով:

 

Յուրաքանչյուր երեկո իրանցի մենակատարներից մեկը կմիանա նվագախմբին:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նախկինում մի քանի բարեգործական համերգներ է տվել Թեհրանում` քաղցկեղից տառապող երեխաների համար: