Երկուշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են՝ նախորդ շաբաթվա կտրուկ անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 97,72 դոլարով, ինչը 0,6 դոլարով (0,61%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Անցած ուրբաթ դրանք թանկացել էին 3 ցենտով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 98,32 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 1 ցենտով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,82 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 31 ցենտով (0,3%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,83 դոլարի։





























