Օսլոյում Անդերս Բրեյվիկի գործով դատական լսումներին ցուցմունք են տվել նրա ընկերները: Նորվեգացի ահաբեկչի ընկերների ինքնությունը չի բացահայտվում, նրան էլ այդ ժամանակ հանել են դուրս:
Առաջինը ցուցմունք է տվել Օսլոյի բնակիչ մի հրշեջ, ով Բրեյվիկի հետ ընկերություն է արել դպրոցից: Նա պատմել է, որ Անդերսը մեծ ուշադրություն էր դարձնում իր արտաքին տեսքին: Նա քթի պլաստիկե վիրահատություն է արել, որ արիացու տեսք ստանա:
Բրեյվիկը նաեւ դիմափոշի էր օգտագործում: Բրեյվիկը նախկինում հայտարարել էր, թե վիրահատվել է մի պակիստանցու կողմից ծեծի ենթարկվելուց հետո, սակայն ընկերը նշել է, թե նման բան չի հիշում:
Նա նաեւ դատարանին պատմել է, որ Բրեյվիկը խելացի է եղել, նրա հետ հաճելի է եղել շփվելը:
Բրեյվիկի երկրորդը ընկերն ասել է, թե հրաձիգին կասկածել է նույնասեռական լինելու մեջ, երբ վերջինս դադարել է իր հետ շփվել եւ տեղափոխվել է մոր մոտ:



























