Չինաստանի Շանսի նահանգի Թայյուան քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով իրավասու մարմիններին։
«Թայյուան քաղաքի (Շանսի նահանգ) Հարավային Լյուսյան փողոցում գտնվող շենքում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նախորդ օրը՝ Howard Johnson International Apartment բնակելի համալիրում։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 16:59-ին։





























