ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարիների գործունեությունը, նրա իրականացրած բազմաթիվ ծրագրերն ու ստեղծած մնայուն արժեքներն են լավագույն պատասխանը ժամանակավոր դժվարություններին, փորձություններին ու անարդարություններին։
Կյանքում կարող են լինել բարդ ժամանակներ, կարող են փոխվել իրավիճակներն ու հանգամանքները, սակայն այն, ինչ ստեղծվել է տարիների նվիրումի, աշխատանքի և մարդկանց հանդեպ պատասխանատվության շնորհիվ, չի կարող ժամանակավոր լինել։
Ժամանակը կանցնի, այսօրվա դժվարությունները կմնան անցյալում, իսկ ստեղծված արժեքները, իրականացված գործերն ու մարդկանց կյանքում թողած հետքը կշարունակեն ապրել՝ խոսելով ավելի բարձր, քան ցանկացած խոսք։



























