Դե երևի մոռացել եք, որ «Ջերմուկ գրուպը» 10 հարկատուների մեջ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը 24 անուն գույք է ձեռք բերել։

Դիտարկմանը, որ մեծ թվով քնակարանները Արաբական Միացյալ Էմիրություններում է ձեռք բերել, նա արձագանքեց. «Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել։ Բոլորը պարզ երևում է։ Կրկնում եմ՝ «Ջերմուկ գրուպը» 10 հարկատների մեջ է, և ես եմ որոշում՝ ոնց կտրապետեմ իմ գումարները։ Հայաստանում էլ ձեռք բերած ունեմ։ Տուն եմ կառուցել մեր գյուղում, այնտեղ էլ ապրում եմ»։

NEWS.am‑ի հարցին՝ ինչու է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը փոխարինել Ջերմուկի քաղաքապետի պաշտոնով, նա պատասխանեց. «Հարմար գտնում, որ այնտեղ ավելի շատ բան կարող եմ անել»։