Թուրքիայի Իզմիր քաղաքի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով բանվորներ են զոհվել և վիրավորվել, նրանցից շատերը դեռ փլատակների տակ են։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Իզմիրի մետաղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Հրշեջները շարունակում են պայքարել պայթյունից հետո բռնկված հրդեհի դեմ։ Հաղորդվում է բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին», — ասվում է հրապարակման մեջ։