Մենք պատասխանել ենք գազի վերաբերյալ Ռուսաստանի նամակին, որը Հայաստանին էր ուղարկվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա չի ցանկացել մանրամասնել՝ պարզաբանելով, որ սպառողների համար գազի գինը չի փոխվել։ «Թույլ տվեք ձեռնպահ մնալ աշխատանքային հարցերի քննարկումը մանրամասնելուց», - նշել է Խուդաթյանը։











