Չինաստանում գյուղացին համագյուղացիների հետ ընդհարումից հետո տրակտորով 14 մարդու է տրորել, որոնցից վեցը մահացել են:
Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Չժանցզյացզե քաղաքի արվարձանում ապրող Տյանը վիճել է ծանոթի հետ եւ զայրույթի պահին տրակտորը քշել նրա վրա: Հունագ անունով չինացին մահացել է տեղում: Դրանից հետո Տյանը գնացել է գյուղի մարդաշատ վայր եւ տրակտորը կանխամտածված քշել համագյուղացիների վրա` անցնելով 13 հոգու վրայով:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Չինական օրենքներով Տյանին մահապատիժ է սպառնում:




























