Թուրքիայի Իզմիր քաղաքում մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հայտնել է Star թերթը՝ հղում անելով տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչներին։

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Akşam թերթը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող Habaş մետաղագործական գործարանում։ A Haber հեռուստաալիքը, հղում անելով նահանգապետարանին, հայտնել էր երեք զոհի և 14 վիրավորի մասին, ևս տասը մարդ մնացել էր փլատակների տակ։

«Ցավոք, զոհերի թիվը հասել է 6-ի», - թերթը մեջբերում է տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցչի խոսքերը։