Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել շուրջ 170 նոր էլեկտրական ավտոբուս՝ Higer մակնիշի հին դիզելային ավտոբուսների փոխարեն։ Այս մասին նոյեմբերի 9-ին՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դրա համար ֆինանսավորումը պետական բյուջեում դեռ նախատեսված չէ, բայց հույս ունենք, որ մեր քննարկումների արդյունքում այն կնախատեսվի», – հավելել է Ավինյանը։