Սահմանադրությունը երկրի հիմնաքարն է. սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջներից մեկն է, երևի թվով 12-րդը, մինչև հիմա ինչ պահանջել են, ստացել են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 99–ին, կազմակերպված հավաքի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ասում ենք՝ լավ, վերջը ո՞րն է։ Երկրի կառավարության ղեկավարն ասում է՝ շատ լավ հարց է, ես գնամ իրեն հարցնեմ, հետ գամ։ Այսինքն մեզնից իմացավ, որ վերջը ո՞րն է, լավ, ընդիմությունը հարցնում է՝ ե՞րբ են զիջումները ավարտվում։ Ասում է՝ մի հատ գնամ հարցնեմ։ Խաղաղության պայմանագրի մեջ չկա Հայաստանի կողմից սահմանադրություն փոխելու որևէ պարտավորություն, անգամ որևէ կետ չկա այդ մասին։ Եթե ինքը իր ստորագրածի տակ վստահություն չի վերցնում, մենք ո՞նց ենք իր խոսքին հավատում»,–ասաց նա։




























