Իտալացի նույնասեռական նկարիչները ստեղծել են «Իտալացիների երազանքը»` մեռած Բեռլուսկոնին ապակե դագաղում: Նրանք իրենց ստեղծագործությունը տեղադրել են իտալական վարչապետների նստավայր Կիջի պալատից երկու քայլ հեռավորության վրա:
Ստեղծագործության հեղինակները` Անտոնիո Գարուլլոն եւ Մարիո Օտտոչենտոն առաջին նույնասեռ ամուսնական զույգն են, որ ամուսնացել են Ամստերդամում, 2002թ.:
«Իտալացիների երազանքը» ակնարկ է արտահայտություններին, որ նախկին վարչապետը օգտագործում էր ընկերուհիների հետ զրույցներում: Սիլիկոնե Բեռլուսկոնին պառկած է ապակե դագաղում, նրա աջ ձեռքը Իտալիայի պատմության վրա է, ձախը` բաց շալվարի մեջ: Նա խիստ գործարար կոստյումով է, բայց հագին մկան դեմքով հողաթափեր են:




























