Կուբան լրջորեն է վերաբերվում կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության սպառնալիքին և պարբերաբար բնակչությանը նախապատրաստում է երկրի պաշտպանությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
«Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Այդ պատճառով, օրինակ, Կուբայում ամեն ուրբաթ օրը նվիրում ենք պաշտպանությանը՝ ամբողջ ժողովրդին նախապատրաստելու մեր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական», — նշել է դիվանագետը։
Սոբերոն Գուսմանի խոսքով՝ Կուբայի ղեկավարությունը հաշվի է առնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք չեն բացառել կղզու դեմ ուժային գործողությունների հնարավորությունը։
Դիվանագետը նշել է, որ սպառնալիքները գնահատելիս Հավանան հաշվի է առնում նաև վերջին տարիներին միջազգային ասպարեզում Վաշինգտոնի գործողությունները։ «ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք նրա բարձրագույն ղեկավարների կողմից հնչել են ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ հրապարակային հայտարարություններ Կուբան գրավելու, ռմբակոծելու և ոչնչացնելու պատրաստակամության մասին։ Սա նման սպառնալիքներին լրջորեն վերաբերվելու ևս մեկ կարևոր պատճառ է», — ընդգծել է նա։





























