Հայտնի հնդիկ մոդել Պունամ Հանդեյը, ինչպես եւ խոստացել էր, Twitter-ի իր էջում տեղադրել է իր մերկ լուսանկարները` կրիկետի Հնդկաստանի առաջնությունում իր սիրելի թիմի (Kolkata Knight Riders (KKR) հաղթանակի առթիվ:
Այս անգամ, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա հուսախաբ չի արել մարզիկներին եւ նրանց երկրպագուներին:
Բանն այն է, որ 2011-ի մարտին Պանդեյը խոստացել էր հանվել մարզադաշտում ամբոխի առաջ, եթե Հնդկաստանի հավաքականը հաղթի աշխարհի առաջնությունում: Հնդիկներն այն ժամանակ ատամներով պոկեցին հաղթանակը Շրի Լանկայից, սակայն մերկ Պունամին այդպես էլ չտեսան:
Նա հրաժարվել էր հանել հագուստը` վկայակոչելով Կրիկետի վերահսկող խորհրդի թույլտվության բացակայությունը: Երկրի բնակիչները մինչ այսօր դա համարում են վերջին տարիների ամենամեծ սուտը, հաղորդում է NEWSru.com-ը:



































