Էներգամատակարարման աղբյուրների, ուղիների և տեսակների բազմազանեցման, ինչպես նաև ակտիվ էներգետիկ դիվանագիտության շնորհիվ մենք նվազագույնի ենք հասցրել ճգնաժամերի ազդեցությունը մեր երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա հայտնել է ևս երկու տեղամասում նավթի հանքավայրերի հայտնաբերման մասին։ Նրա խոսքով՝ Գաբարի շրջանում նավթի օրական արդյունահանումը կգերազանցի 100 հազար բարելը՝ Թուրքիայի տնտեսության համար տարեկան ապահովելով 4,4 միլիարդ դոլար։