ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո կարող են մեկնել Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու համար, հայտնում է Reuters-ը։
Աղբյուրի խոսքով՝ բանակցությունները որոշ ժամանակ կպահանջեն, սակայն ամերիկյան կողմը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում առաջընթացի հասնելու հնարավորությունը։
«Առաջին անգամ եմ ռուսական կողմի մոտ գործը մինչև վերջ հասցնելու իրական ցանկություն տեսնում», — նշել է պաշտոնյան։





























