Իրանը ներկայում սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իսրայելը և ողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են իրանական սպառնալիքից», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Այդ պատճառով, Թրամփի կարծիքով, հազիվ թե անհրաժեշտ լինի Թեհրանի դեմ հետագա լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել։
«Եթե Մերձավոր Արևելքում ինչ-որ բան փոխվի, ապա ԱՄՆ-ն արդեն պատրաստվել է մարտի և պատրաստ կլինի գործելու։ Սակայն ներկայում նման տարբերակը քիչ հավանական է թվում», - նշել է ԱՄՆ նախագահը։





























