Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործընկերները կցանկանային, որ Վաշինգտոնը շարունակեր Իրանի շրջափակումը, ընդ որում՝ ոչ միայն ծովային, այլև ցամաքային, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարևոր է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը և մյուսները նախընտրում են ստատուս քվոյի պահպանումը։ Այլ կերպ ասած՝ նրանց պետք է, որ մենք շարունակենք պատմության մեջ Մեծագույն Ծովային Շրջափակումը։ Նրանց անհրաժեշտ է նաև նոր՝ «Երկաթե դարպասներ» գործողությունը. այսինքն՝ խոսքը թե՛ ծովային, թե՛ ցամաքային շրջափակման մասին է», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը գերազանց է գնահատել բանակցությունները, որոնք մի քանի ժամ առաջ Սպիտակ տանն անցկացրել է Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։
Կատարը միջնորդի դեր է կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։





























