Իրանի շուրջ հակամարտության կարգավորման բանակցություններում դրական դինամիկա կա, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դրական դինամիկա ենք տեսնում, որը տանում է դեպի հակամարտության ավարտը։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի շահերը միշտ հաշվի առնվեն», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ բանակցությունների հաջողության դեպքում, ի վերջո, «աշխարհը շատ ավելի անվտանգ կլինի»։
Միաժամանակ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ «Այս հարցում սակարկություն լինել չի կարող», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։





























