Մոսվայում հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա հարձակման փաստով հարուցված քրեական գործը վերաորակավորվել է: Ըստ լրատվամիջոցների` հանցագործը մեղադրվում է առողջությունը կանխամտածված կերպով վնաս հասցնելու մեջ:

«Բժշկական հաստատությունից  վնասվածքների բնույթի մասին  փաստաթղթերի` Ասլանյանի կողմից ստանալուց հետո քրեական գործը վերաորակավորվել է»,-ասված է Ռուսաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Այդ հոդվածով նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Սկզբում  գործը հարուցվել էր ծեծի փաստով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում տեղի է ունեցել հարձակում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ավտոմոբիլային մեկնաբան եւ «Մայակ» ռադիոկայանի փորձագետ Սերգեյ Ասլյանյանի վրա: Լրագրողը ստացել է ավելի քան դանակի 20 հարված եւ ուղեղի ցնցում, գրում է izvestia.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովսկայա փողոցում մայիսի 28-ին` ժամը 23:15-ին: Հայտնի է, որ հարձակվողները մի քանիսն են եղել: «Վիրահատությունից հետո Ասլանյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա անգիտակից վիճակում է», - հայտնել էր  Life News-ը` վկայակոչելով Սկլիֆոսոֆսկիի անվան ինստիտուտի աղբյուրը:

Մայիսի 14-ին լրագրողը եթերում անհարգալից է արտահայտվել Մուհամեդ մարգարեի հասցեին, մասնավորապես, կիրառելով նրա նկատմամբ « ցեխից իշխան դարձավ» արտահայտությունը: Դա հարուցել է մահմեդական հասարակության կտրուկ բացասական վերաբերմունքը:

Զաքաբանի մզկիթի իմամն ու հավատացյալները, եւ Թաթարստանի հասարակության ներկայացուցիչները դիմել են Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, հայտարարելով, որ վիրավորված են Ասլանյանի խոսքերից:

Ներկայում լրագրողի հիվանդասենյակում հերթապահում են ոստիկանները: Այնտեղ են գտնվում նաեւ քննիչները, որոնք ճշտում են հարձակման հանգամանքները: