«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գեւորգ Փարսյանը։
Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գեւորգ Փարսյանի հետ այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։ Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լեւոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է` ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։
Ինչպես տեղեկացրել ենք, Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Ըստ օրենքի` 48 ժամ են հատկացնում թերություններն ու անճշտությունները վերացնելու համար, 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար: Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը եւ ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, բայց անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























