Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են նախնական համաձայնագիր կնքել, որը նախատեսում է Իրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակում մինչև 3,67%։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով՝ ամերիկյան կողմը համաձայնել է Իրանի տարածքում ուրանի հարստացմանը մինչև նշված մակարդակը, իսկ Թեհրանն ընդունել է այդ պայմանը։
Միաժամանակ ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է նվազեցնել Իրանի ուրանի պաշարների հարստացման աստիճանը, որը հասել է 60%-ի։ Այս հարցի լուծման համար կողմերը դիտարկում են երրորդ երկիր ներգրավելու հնարավորությունը, ճշտել են Al Arabiya-ի աղբյուրները։
Թեհրանի հետ համաձայնության հասնելու դեպքում Վաշինգտոնը կարող է ապասառեցնել 6-ից 9 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ։




























