Երեքշաբթի առավոտյան նավթի գները շարունակում են նվազել՝ նախորդ օրվա անկումից հետո։ Գների անկումը պայմանավորված է Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 91,45 դոլարով, ինչը նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից ցածր է 1,12 դոլարով (1,21%)։ Երկուշաբթի դրանց գինը նվազել էր 5,75 դոլարով (5,85%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 92,57 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,13 դոլարով (1,3%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 85,72 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում դրանց գինը նվազել էր 3,98 դոլարով (4,38%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 86,85 դոլարի։