Միացյալ Նահանգները վերանայում է եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցության սկզբունքները և մտադիր է հրաժարվել նրանց պաշտպանությանն աջակցելու նախկին մոդելից։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Նյուպորտի ռազմածովային քոլեջում։
«Օրինակ՝ մենք փոխում ենք Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բնույթը։ Սուբսիդավորվող պաշտպանության դարաշրջանը մոտենում է ավարտին», — ընդգծել է նա։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքում։
Հեգսեթի խոսքով՝ Վաշինգտոնը վերանայել է այն մոտեցումները, որոնցով առաջնորդվել է վերջին 80 տարիների ընթացքում։ Այժմ եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն իրենց տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը։





























