«Ատոմսերվիս» բաց բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր, ՀԱԷԿ-ի տարածք) բաժնետոմսերը  կմասնավորեցվեն դասական աճուրդով: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 31-ի նիստի օրակարգում:

«Ատոմսերվիսը» փորձում են վաճառել երկրորդ անգամ: 2008 թ. Ընկերությունը հանվել էր աճուրդի, սակայն գնորդ չէր գտնվել:

«Ատոմսերվիս» բաց բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1986 թվականին` ատոմակայանների գործարկման-կարգաբերման, գիտատեխնիկական եւ պայմանագրային աշխատանքներ իրականացնելու նպատակով (պատվրիատուներ են հանդիսանում ՀԱԷԿ-ը, «Հայատոմը», Enconet (Ավստրիա), Batelle (ԱՄՆ) ընկերությունները): «Ատոմսերվիսը»  հանդիսանում է այդ ոլորտում ամենաերկարատեւ գործող նմանատիպ ձեռնարկություններից մեկը, որն իր գործունեության ընթացքում  մշտապես աշխատել է շահույթով: