Վեց օտարերկրյա քաղաքացի տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվել Ֆիլիպինների հարավում։ «Reuters» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Ջոմար Կալյեդոն։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում փրկարար որոնողական աշխատանքներ են ընթանում։

Ուղևորների և անձնակազմի անդամների շրջանում ողջ մնացածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։