Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ սկսվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ու կառույցների ներկայացուցիչների հետ ուկրաինական պատվիրակության հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ է, որոնց կմիանան նաև ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները», — գրել է նա իր Telegram-ալիքում։
Ումերովի խոսքով՝ ամերիկյան և եվրոպական կողմերի հետ հանդիպումից հետո եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Նա հստակեցրել է, որ ուկրաինական կողմի հիմնական առաջնահերթություններն են մարտական գործողությունների դադարեցումը, անվտանգության հուսալի երաշխիքների ապահովումը, երկրի տնտեսական վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծումը։





























