Մոսկվայում 68 տարեկանում մահացել է ռուսաստանցի կոմպոզիտոր Մարկ Մինկովը:

Ինչպես հաղորդում է «РБК»-ն, նրա մահը հանկարծակի է տեղի ունեցել. նա մահացել է սրտի նոպայից մայիսի 29-ին, իր մերձմոսկովյան ամառանոցում:

Մինկովը հայտնի էր ֆիլմերի համար գրված երաժշտությամբ:  Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա երաժշտություն է գրել ավելի քան 100 կինո, հեռուստա եւ մուլտֆիլմերի համար, որոնց  թվում են «Մենք ջազից ենք», «Հետաքննությունը վարում են գիտակները» եւ այլն: