Երևանի կենտրոնում՝ անմիջապես Պուշկինի դպրոցի հարևանությամբ, ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշ է դրված, որը պարբերաբար պատահարների պատճառ է դառնում. վարորդները չնկատելով՝ բախվում են դրան ու վնասում մեքենաները:
Հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները մեզ պատմեցին, որ պարբերաբար ականատես են լինում նման պատահարների։ Վերջին դեպքը գրանցվել է երեկ երեկոյան։ Դրա մասին հայտնել են նաև Ֆեյսբուքյան օգտատերերը։
Մեկնաբանություններում այլ վարորդներ ևս դժգոհել են ՝ նշելով, որ իրենց հետ նույնպես պատահել է նման դեպք։
Երևանի քաղաքապետարանի հետ մեզ դեռ չի հաջողվել կապ հաստատել՝ պարզելու համար, թե որ կառույցն է տեղադրել բետոնե արգելապատնեշը և արդյոք պատրաստվում են որևէ բան անել խնդիրը լուծելու համար։





























