Ռուսաստանցի սկանդալային հեռուստահաղորդավոր Քսենյա Սոբչակը մայիսի 28-ին ստանձնել է SNC ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Ամսագրի հրատարակիչ «ARTCOM Media» հրատարակչական տունը, Սոբչակին համարել է «SNC-ի իսկական հերոսուհի,  ով ճշգրտորեն արտացոլում է ամսագրի ոգին»:

SNC-ը, որը մինչեւ 2011 թ-ը հայտնի էր որպես «Sex and the City», կպատմի «նորաձեւության, գեղեցկության ինդուստրիայի, դիզայնի, ժամանակակից արվեստի,  ինչպես նաեւ սեփական համոզմունքների, քաղաքացիական իրավունքների եւ քաղաքական հայացքների մասին»: