Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանում հակառակորդի ռադիոտեղորոշիչ համակարգերի ոչնչացման համար նախատեսված «Օրմուզ» հրթիռի մշակման մասին, փոխանցում է Fars գործակալությունը։
ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Ալի Բիլալին հայտարարել է, որ իրանցի մասնագետները հաջողություններ են գրանցել այնպիսի հրթիռների մշակման գործում, որոնք ռադիոտեղորոշիչ համակարգերի արձակած ազդանշաններն օգտագործում են թիրախները նույնականացնելու և դրանց հարվածելու համար։
Բիլալիի խոսքով՝ նման տեխնոլոգիաների զարգացումը վկայում է, որ Իրանի հրթիռային արդյունաբերությունը դուրս է եկել առկա սպառազինության արտադրության շրջանակներից և այժմ ի վիճակի է մշակել ու արտադրել նոր պահանջներին համապատասխան համակարգեր։





























